Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կամ մերոնք մոտեցել են Հադրութին. Նաիրի Հոխիկյան

Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կամ մերոնք մոտեցել են Հադրութին. Նաիրի Հոխիկյան

Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի քարոզիչները կամ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կամ մերոնք մոտեցել են Հադրութին։

Ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները, թե բախումներ են Հադրութի Տող գյուղի մոտակայքում, առնվազն անհավատալի են, քանի որ Տողը և շրջակա տարածքը՝ առնվազն 10կմ, արդեն 1,5 ամիս թշնամու հսկողության տակ են։

Հադրութի Տող գյուղից մինչև Կարմիր շուկա, որը հայկական կողմի հսկողության տակ է, 10կմ է, իսկ մինչև Ճարտար մոտ 25կմ։

Եթե իրականում Տող գյուղում մшրտեր են հայ և ադրբեջանցի զ ինվորականների միջև, ապա մենք գործ ունենք նոր իրողության հետ, ըստ որի՝ հայկական բшնшկը առնվազն 10կմ ազատագրել է, իսկ Տող գյուղից մինչև Հադրութ 9կմ է։

Ավելի հակված եմ կարծելու, որ սա ադրբեջանական տեղեկատվական սшդրшնք է։ Կամ մшրտերը այլ տեղում են, և թ շնшմին փորձում է ուշադրություն շեղել»։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ