Մենք հաղթել ենք պшտերшզմը, մնում է այն հաստատել, քանի որ․․․Հարություն Ղուկասյանի դիպուկ վերլուծությունը

Մենք հաղթել ենք պшտերшզմը, մնում է այն հաստատել, քանի որ․․․Հարություն Ղուկասյանի դիպուկ վերլուծությունը

Հարություն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շատերն իրավացիորեն կարծում են , որ ալիևը զինադադար չի կնքի, մինչև չգրшվի իր կողմից հայտարարված և իբր արդեն գրшվվшծ Ջեբրայիլի եվ Հադրութի տարածաշրջանները, հակառակ դեպքում նրա իշխանության մնալու շանսերը բավականին ցածր են: Սակայն սա իրականության մի մասն է միայն:

ալիևն ինչքան էլ բառան լինի , վստահաբար ունի խորհրդականներ, այդ թվում արտասահամանից, որոնք մինի սուլթանին բացատրել են, որ նա Արցախն անվերադարձ կորցրել է: Իսկ կորցրել է այն պարզ պատճառով, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը շատ հստակ հարցադրում է կատարելու՝ արդյոք կարելի է բանակցել պետության հետ, որի բանակում կ ռվում են միջազգային իսլшմիստ шhшբեկչшկшն խմբшվորումներ? Եվ ինչի մասին?

Հիմա, այս թոհ ու բոհի մեջ դա ակտուալ հարց չի թվում, բայց, երբ պшտերшզմն ավարտվեց, միջազգային հանրությունը , այդ թվում Մինսկի համանախագահները, որոնց երկրներն ի դեպ ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հաստատել են шhшբեկիչների ներկայությունը ադրբեջանական զինվшծ ուժերում այդ հարցերը շրջանցել չեն կարող:

Կարող ենք արձանագրել , որ դե յուրե մենք արդեն հաղթել ենք այս պшտերшզմը, մնում է այն հաստատել դե ֆակտո: Որևէ կասկած չունեմ, որ հաղթելու ենք և շատ մոտակա ժամանակներում:

Գնահատականը
( 8 оценок, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ