Ուշադրություն․ Հանրային սննդի վայրերում կազմակերպված խմբեր «անմեղ դեմքով» «լսցնում» են, որ․․․Ստյոպա Սաֆարյանը դիմում է ԱԱԾ-ին․ մանրամասներ

Ուշադրություն․ Հանրային սննդի վայրերում կազմակերպված խմբեր «անմեղ դեմքով» «լսցնում» են, որ․․․Ստյոպա Սաֆարյանը դիմում է ԱԱԾ-ին․ մանրամասներ

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եթե առաջ տեղեկացնում կամ պատմում էին, քիչ առաջ մեր աչքերով տեսանք, ականջներով լսեցինք․․․
18 ժամ կարևոր հանդիպումներից, քննարկումներից, նամակների ու տեքստերի վրա աշխատելուց հետո Ինստիտուտի ընկերներիս հետ դուրս ենք գալիս քաղցներս մի փոքր մեղմելու․․․

Երկար փնտրտուքից հետո պատահածը փոքրիկ բիստրո է, հուրընկալ աշատակազմով ու փոքրաթիվ կեսգիշերային այցելուներով, հիմնականում՝ օտարազգի․․․

Տեղավորվում ենք։ Կողքի սեղանի հայ այցելուները /շատ հայտնի դեմքի արտահայտությամբ, արտաքինով ու հագուկապով, ինքներդ գուշակեք/ մեր մտնելու պահին բացարձակ այլ թեմայից են զրուցում։ Նկատելով մեզ, հասկանալով, որ հայեր ենք, արագի մեջ դադարեցնում են նախկին թեմայով զրույցը, ու նրանցից մեկը․․․

-Ախպեր, ուրեմն Ջաբրայիլում մնացին շրջափակման մեջ, կ ոտորվшն․․․

Գործընկերս ու ես միաժամանակ լսում ենք ու հասկանում, թե ինչի հետ գործ ունենք։ Հորդորում եմ սպասել։ Ակնթարթի տակ հանում եմ հեռախոսս ու զանգում վերջին հանդիպում-քննարկմանը մասնակցած հայտնի ընկերներիցս մեկին, ով խնդրել էր լուր հայտնել առաջնագծից, եթե ունենամ, քանի որ անհանգիստ էր։

Իսկ քանի որ այդ հանդիպումից 1 ժամ հետո հարավային ուղղությունից մի քանի հետաքրքիր ու հուսադրող լուր էինք ստացել լրիվ չեզոք ու շատ վստահելի աղբյուրներից, լսելի ձայնով այդ լուրերը պատմեցի ընկերոջս․․․

Դրանից հետո «տարօրինակ» հարևանները լռեցին ու շարունակեցին եռանդով ուտելը․․․

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ջան, միգուցե՞ բավական հաճախ այցելեք նաև հանրային սննդի վայրեր, որտեղ կազմակերպված խմբեր «անմեղ դեմքով» «լսցնում» են պարտության, հող հանձնելու մասին․․․

Գնահատականը
( 13 оценок, среднее 3.69 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ