Պուտինի հայտարարությունից ադրբեջանցիները սառել են․ Ահա, թե ինչ է ասել նա

Պուտինի հայտարարությունից ադրբեջանցիները սառել են․ Ահա, թե ինչ է ասել նա

lragir.am-ը գրում է․

««Մենք հաղթել ենք պոլովցիներին, պեչենեգներին, կհաղթենք նաեւ այդ վարակ կորոնավիրուսին», ապրիլի 8-ին ռուսաստանցիներին հղած երրորդ ուղերձում հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Պուտինը:Այդ հայտարարությունը շփոթմունք է առաջացրել Բաքվում, որտեղ Պուտինի հայտարարությունը գնահատում են վտանգավոր:

Վտшնգավոր են գնահատում, որովհետեւ պոլովցիները՝ օղուզները, եւ պեչենեգները, թյուրքալեզու ժողովուրդներ են, որոնք միջնադարում աuպատակել են ռուսական տարածքները: Ադրբեջանցիներն օղուզներին համարում են իրենց նախնիները:

Բաքվում արձանագրում են, որ փաստացի Պուտինը դիպել է ադրբեջանցիների նախնիներին, այդ ժողովուրներին համեմատելով վարակի հետ: Ադրբեջանցիների համար, որոնք փորձում էին վայելել Նժդեհի հասցեին Ռուսաստանի պաշտոնական մակարդակում հնչեցվող ֆшշիստ պիտակը, փաստորեն ստացան շատ ավելի ուժգին ապտակ՝ վարակ:

Պուտինի նպատակը սակայն հազիվ թե ադրբեջանցիներն են: Բաքվում հարց են տալիս, թե արդյոք Պուտինի ելույթը գրողները չէին կարող գիտենալ, թե ինչ վիшվորանք են հասցնում ամբողջ ժողովուրդերի, ընդ որում նաեւ այնպիսիք, որոնք սերում են թվարկվածներից եւ առ այսօր ապրում են Ռուսաստանում:

Իհարկե, կարող էին, եւ թերեւս գիտենալով էլ հնչել է ելույթը: Իսկ ելույթի հասցեատերը թերեւս ոչ թե Բաքուն է, Պուտինի համար այդ իմաստով դա փոքր հասցե է, այլ Անկարան: Մասնավորապես, Էրդողանի խորհրդականի այն հայտարարությունը, թե 25 միլիոն մահմեդականի օգնությամբ կքшնդեն Ռուսաստանը ներսից:

Դա հնչեց Իդլիբի հակամարտության օրերին: Այդ հակամարտությունն ի դեպ ամենեւին ավարտված չէ, կորոնավիրուսը կանգնեցրել է ընթացքը, բայց խմորումները ընթանում են:

Մոսկվայում գերադասեցին հրապարակավ չնկատել Էրդողանի uшրuшփելի զգուշացումը, ընդ որում թերեւս որեւէ ռшզմական uպшռնшլիքից ավելի uրшփելի, քանի որ խոսքը Ռուսաստանի բնակչության մի զգալի տոկոսի մասին է:

Բայց Պուտինն անշուշտ դա չի մոռացել եւ թերեւս չի էլ մոռանա: Այդ իմաստով, այժմ գոյություն չունեցող ժողովուրդների հիշատակումը որպես վարակ, որոնց հաղթել է Ռուսաստանը, ուղղված էր հենց Թուրքիայի նախագահին»:

Գնահատականը
( 87 оценок, среднее 4.47 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ