Սովորեք ասել «Ոչ»

Սովորեք ասել «Ոչ»

Բժիշկ Կարպմանը համոզված է, որ մշտապես օգնողները և փրկիչները միշտ երկու խնդիր են առաջացնում: Առաջինը նրանք արհամարհում են իրենց պահանջմունքները, և երկրորդ՝ ստիպում են մարդկանց զգալ իրենց անօգնական:
Ինչպես ազատվել այս ամենից
Ինքնավերլուծություն
Հաջորդ անգամ, երբ մեծ ցանկություն կունենաք ինչ որ մեկին օգնության շտապելու, մի պահ կանգ առեք և մտածեք: Խնդրել է արդյոք այդ մարդ ձեզնից օգնություն: Երբեմն ենթատեքստերով խոսելը հասկանալի չէ: Հիշեք, որ անցյալում ձեր թերությունները և թույլ կողմերը ձեզ հնարավորություն են տվել աճելու և ավելի լավը դառնալու, ինչու՞ եք դուք ցանկանում խլել նման հնարավորությունը այդ մարդուց:

Առողջ սահմաններ
Դուք կարիք չունեք ուրիշների խնդիրները լուծելու: Փոխարենը դրսևորելու ավելորդ ուշադրություն, ավելի լավ է ձեր օգնության հստակ սահմաններ գծեք, ինչից հետո կօգնեք մարդկանց միայն այն դեպքում, երբ նրանք կխնդրեն ձեզ դրա մասին:

Պատասխանատվություն ինքներդ ձեր համար
Փորձեք հասկանալ ձեր զգացմունքները, իսկ դրանից հետո պատասխանատու եղեք դրանց համար: Եթե հանկարծ ձեզ անհարմար զգաք, սահմանափակեք ձեր օգնությունը: Մտածեք այն մասին, թե ինչու եք դուք այդքան ցանկանում օգնել այդ մարդուն: Չեք ցանկանում արդյոք դուք քողարկել դրանով ձեր սեփական խնդիրները: Եթե դուք զգում եք միայն պարտավորվածության զգացում, բայց չեք ցանկանում օգնել, հաստատակամ եղեք և ասեք ոչ: Դուք պարտավոր չեք օգնել այս աշխարհում ցանկացածին:

Սովորեք ասել «Ոչ» այլ մարդկանց, որպեսզի կարողանաք ասել «Այո ինքներդ ձեզ»:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ