Վանաձորի համար ձեռք կբերվի 20-25 նստատեղով 4 էլեկտրալիցքավորվող և Վանաձոր-Գյումրի միջքաղաքային երթուղին սպասարկող 2 էլեկտրալիցքավորվող ավտոբուսներ. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի համար ձեռք կբերվի 20-25 նստատեղով 4 էլեկտրալիցքավորվող և Վանաձոր-Գյումրի միջքաղաքային երթուղին սպասարկող 2 էլեկտրալիցքավորվող ավտոբուսներ. Մամիկոն Ասլանյան

ԵՄ “Գործընկերություն՝ հանուն քաղաքների կայուն զարգացման 2020” դրամաշնորհի հայտի շրջանակներում Վանաձորի համայնքապետարանը Գյումրիի և Պիլա (Լեհաստանի հանրապետություն) քաղաքների հետ համատեղ, «Ուրբան» հիմնադրամի աջակցությամբ մշակել է «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Եվրոպական Միության Երևանյան գրասենյակում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և Եվրամիության ներկայացուցիչները կնքեցին 4․360․849․2 եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի պայմանագիրը։ Այս մասին հյատնում է Վանաձորի համայնքապետարանը։

«Ծրագրի 40 ամիսների ընթացքում նախատեսվում է Վանաձոր և Գյումրի քաղաքներում իրականացնել մի շարք գործողություններ, որոնցից են՝
• Վանաձորի համար ձեռք կբերվի 20-25 նստատեղով 4 էլեկտրալիցքավորվող ավտոբուս՝ տոմսավավերացման էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև Վանաձոր-Գյումրի միջքաղաքային երթուղին սպասարկող 2 էլեկտրալիցքավորվող ավտոբուս։
• Կտեղադրվեն էլեկտրոնային լիցքավորման կայաններ։ Տոմսավավերացման «խելացի» էլեկտրոնային համակարգերը առաջինը կլինեն Հայաստանում։

• Կտեղադրվի պլաստիկի վերամշակման հոսքագիծ, 6 տարբեր կաղապարներ, 300 արկղ՝ խառը աղբի համար, 300 արկղ՝ պլաստիկ աղբի համար, 1 ավլող մեքենա, 2 մամլիչ, 1 մաքրող-ախտահանող սարք։
• Կբացվեն նոր աշխատատեղեր։
• Կտրվի հանրային իրազեկման և կրթության արշավների մեկնարկ, կիրականացվեն քաղաքի մաքրության շաբաթ, «կանաչ» տրանսպորտի շաբաթ և այլ միջոցառումներ։
• Ձեռք կբերվի GIS համակարգ։
Սա գործողությունների ընդամենը մի մասն է»,- ասված է հայտարարության մեջ։

 

Baxadratomser.am կայքը Մեղրով տորթ պատրաստելու հիանալի բաղադրատոմս ենք առաջարկում։

Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ